Գլխավոր » Լրահոս

ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողովում քննարկվում է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցը

Հունվար 26, 2010թ. 12:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգային հանձնաժողովը այսօր  (մեկնարկը` տեղի ժամանակով 8:30-ին, երևանյան ժամանակով` 11:30-ին) անդրադառնում  է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցին:

Ի դեպ, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության կազմը չհաստատելու մասին հարց էր բարձրացրել իր` Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խմբում, որի անդամներն էլ այդ հարցը բարձրացրել էին լիագումար նիստի ընթացքում: Արդյունքում հայկական պատվիրակության կազմը չէր հաստատվել:

«Ես վստահ եմ, որ Կանոնակարգային հանձնաժողովի անդամներ, մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Արմեն Ռուստամյանը կներկայացնեն բոլոր հիմքերը, որոնց համաձայն ձևավորվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը», -հավելեց Զոհրաբյանը` նկատելով, որ բարձրացված աղմուկն անտեղի է:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն