Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Էրդողանը կեղծ տեղեկություններ է տարածում

Հունվար 26, 2010թ. 13:29

ggg-israelԻսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց  հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները:

«Էրդողանը անընդհատ կեղծ տեղեկություններ է տարածում Իսրայելի վերաբերյալ` պատճառ դառնալով թուրքական մամուլ լցվող հակահրեական հրապարակումների»,- ասվում է հաշվետվության մեջ: Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի, Էրդողանը անուղղակի ձևով նույնիսկ կասկածի տակ է առնում Թուրքիայում բնակվող հրեաների հավատարմությունը թուրքական իշխանություններին, ինչը անթույլատրելի է:

ԱԳՆ հաշվետվությունն ուղարկվել է Իսրայելի բոլոր դեսպաններին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն