Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Human Rights Watch. «Վրաստանում բանտարկյալների թիվն ավելացել է 50 տոկոսով»

Հունվար 26, 2010թ. 13:44

042009-1140-hrwfinallyn1«Մեծ ջանքերից և բազմաթիվ սկանդալային իրադարձություններից հետո Միխայիլ Սահակաշվիլու «ժողովրդավարական» վարչակարգին վերջապես հաջողվեց իր հսկողության տակ վերցնել առավել ժողովրդականություն վայելող վրացական «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաընկերությունները»,- հաղորդում է ИА REGNUM ռուսական գործակալությունը:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ներկայումս հեռարձակումը Վրաստանում սահմանափակվում է պետության վերահսկողության տակ գտնվող Հանրային հաղորդումների և կառավարամետ «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաալիքներով:

Զեկույցում նշվում է նաև, որ անցյալ տարվա հուլիսին Վրաստանի խորհրդարանը փոփոխություն է մտցրել Վարչական օրենսգրքի մեջ, ըստ որի, վարչական կալանքի ժամկետը 30 օրվանից ավելացվել է մինչև 90 օր, այդ թվում նաև մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար: Զեկույցում այս փոփոխությունները գնահատվում են որպես մի քայլ ետ: Միաժամանակ ընդգծվում է, որ այն հավանաբար ձեռնարկվել է ի պատասխան բողոքի ցույցերի, և գնահատվում է որպես «չափազանցված» միջոց, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ քրեական մեղադրանքով նախնական կալանքի ժամկետը կազմում է ընդամենը 60 օր:

Իրավապաշտպանները նաև նշում են, որ չնայած Վրաստանի նախագահի կողմից նոր բանտերի կառուցմանն ու ներման որոշ ակտերի ընդունմանը, բանտերի չափից դուրս լցված լինելու հետ կապված հիմնախնդիրները  նախկինի պես պահպանվում են: Չնայած որ պաշտոնական վիճակագրության տվյալներով, նվազել է նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների քանակը, այնուամենայնիվ, 2009 թվականին բանտարկյալների թիվը 2006-ի համեմատությամբ ավելացել է 50 տոկոսով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն