Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Վլադիմիր Ժիրինովսկի. «Ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ»

Հունվար 26, 2010թ. 14:46

c1f«Հայադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է փնտրել այլ` նոր և, բնականաբար, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ: Ադրբեջանի իշխանությունները ինձանից նեղանում են, բայց չէ՞ որ այդ միջէթնիկական հակամարտության մեղավորը ես չեմ: Ես ընդամենը արձանագրում եմ ակնհայտ հանգամանքները` որպես մասնագետ, որն ապրել և աշխատել է այդ տարածաշրջանում»:

Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե Հայաստանի համար ի վնաս Ադրբեջանի միակողմանի առավելությունների ձեռք բերման, այլ տարածաշրջանում կայունության հաստատման մեջ: «Իսկ այստեղ կա համագործակցության գոտի Վաշինգտոնի և Մոսկվայի համար»:

Մեր ընթերցողին հիշեցնենք, որ հունվարի 16-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հուշագիր է հանձնել Ռուսաստանի ԱԳՆ-ին` Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարության կապակցությամբ, որում վերջինս նշել էր Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հնարավորության մասին, եթե Ստեփանակերտն ինքը հռչակի այդ անկախությունը:

Եվ ահա այսօր, Վլադիմիր Ժիրինովսկին, ի պատասխան ադրբեջանական նոտայի, այս կերպ է մեկնաբանել իր վերոնշյալ հայտարարությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն