Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական բանակի կաշառքի «գնացուցակը»

Հունվար 26, 2010թ. 16:16

banak kasharkԱդրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է 4 հազար մանաթ կաշառք տալուց հետո հեշտությամբ ոչ պիտանի համարվել և 7–10 օրվա ընթացքում զինգրքույկի տեր դառնալ` գրում է «Ազադլըգը»:

Զորակոչի հետ կապված բացասական երևույթները վերացնելու նպատակով «Զորակոչի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այժմ զինծառայության համար զինակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունը զինկոմիսարիատներից հանվել և հանձնվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում են Պաշտպանության նախարարության մոբիլիզացիոն վարչության կազմում: Փորձագետներն այդ նորությունը մեկնաբանել են որպես «զինակոչի խնդիրների հասցեի փոփոխություն»:

Ադրբեջանի զինված ուժերի դեմոկրատական քաղաքացիական հսկողության կենտրոնի տնօրեն Ալեքբեր Մամեդովը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ զինակոչի հետ կապված բարեփոխումները միայն 2-3 անգամ մեծացրել են կաշառքի չափը:

«Չնայած օրենքի փոփոխությունը հիմնավորել են արևմուտքին ինտեգրվելու ցանկությամբ, սակայն այն ծառայում է մի խումբ մարդկանց շահերին: Եթե առաջներում այդ հարցը լուծվում էր 300-700 մանաթով, ապա այժմ արդեն` 2000-3000 մանաթով: Աստարայում որոշակի հիվանդության պատրվակով զինծառայությունից խուսափելը առաջներում 1000-1500 մանաթ էր, ներկայում` 4000 մանաթ: Բաքվում այդ թիվն ավելի մեծ է: Աստեղ զինծառայությունից ազատվելու գործն արժե 4-10 հազար մանաթ»,- ասել է փորձագետը` նշելով, որ առանց ՊՆ պաշտոնյաների աջակցության նման հանցավոր գործողություններ չեն կարող կատարվել:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն