Միջոցառումներ բանակի օրվա կապակցությամբ
Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:
Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
– ժամը 10.30-ին` ՀՀ Նախագահի, կառավարության անդամների, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն ՙԵռաբլուր՚ զինվորական պանթեոն, պսակադրություն:
– ժամը 17.00-ին` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տոնական համերգ նվիրված Բանակի օրվան:
Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ և ՊԲ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն












