Շվեյցարիան և ԱՄՆ-ը անհամբեր սպասում են
Շվեյցարիան անհամբեր սպասում է հայ- թուրքական արձանագրությունների վավերացմանը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են այս երկրի արտգործնախարարությունից:
«Մենք հավատարիմ ենք Երեւան- Անկարա հարաբերություններին սատարելու քաղաքականությանը»,- ասել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութան ներկայացուցիչը: Ցյուրիխյան փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ դրան պաշտոնական Անկարայի արձագանքը Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել:
Հայ- թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն սպասում է նաեւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել. կարեւոր է, որ երկու կողմերն էլ քայլեր ձեռնարկեն` ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,-
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին՝ միաժամանակ նշելով, որ վավերացումը երկու երկրների ղեկավարությունից պահանջում է աշխատանք խորհրդարանների հետ:
ArmAr.am












