«Պատերզմը չի ավարտվել, հրադադար է: Սա մենք պետք է գիտակցենք»
Արժե՞, արդյոք, դիմել ՀՀ արտգործնախարարություն` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթանալու համար: Այս մասին են մտորում այսօր ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորները: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է,թե նախագահների հերթական հանդիպմանն ինքը մեծ նշանակություն չի տալիս, և այն համարում է «հերթական ու անարդյունավետ»:
Առջևում Հայոց Բանակի 18-ամյակն է. խոսելով մեր Զինված Ուժերում առկա ձեռքբերումների ու խնդիրների մասին, պատգամավորը նկատել է, թե ` հաշվի առնելով հարեւան պետության ռազմատենչ հայտարարությունները, հավանական է դառնում պատերազմի վերսկսման հնարավորությունը:
«Պատերզմը չի ավարտվել, հրադադար է: Սա մենք պետք է գիտակցենք: Հաշվի առնելով նաեւ այն, որ հատկապես վերջին շրջանում հնչող ռազմատենչ հայտարարությունները բազմապատկվել են թե Ադրբեջանի նախագահի կողմից, թե ՊՆ–ի կողմից: Ի դեպ ասեմ, որ սրանով իրենց շատ են վարկաբեկել Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ վտանգը կա եւ պետք է միշտ պատրաստ լինենք: Եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց 7 շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը, որովհետեւ հայոց բանակը այսօր առավել հզոր է»,-հայտարարել է Հրայր Կարապետյանը:
ArmAr.am












