Գլխավոր » Լրահոս

Գիտության ոլորտը լուրջ ուշադրության կարիք ունի

Հունվար 26, 2010թ. 17:26

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է , որ 2009 թ. Հայաստանում գիտական աստիճանի վկայագիր հանձնվել է 568 գիտնականի, որից 50-ը՝ գիտության դոկտորի։ Գիտական կոչման դիպլոմ (այսինքն՝ դոցենտ, պրոֆեսոր) է տրվել 288 գիտնական մանկավարժի, որից 50-ը՝ պրոֆեսորի։

Այս տարի գիտության դոկտորների վկայագրերի քանակն ավելացել է 4-ով, գիտության թեկնածուներինը նվազել է 2-ով, գիտական կոչման դիպլոմ ստացողների ընդհանուր թիվն ավելացել է 5-ով, պրոֆեսորներինը մնացել է նույնը: Եթե այս թվերը համեմատենք 2007թ. տվյալների հետ, ապա գիտական կոչումներ ստացածների թիվը նվազել է 15,4, պրոֆեսորներինը՝ 29,6 տոկոսով:

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը շատ ուշագրավ մեկ փաստ է արձանագրել. պարզվում է, որ հանրապետության բուհերում հաստիքով աշխատող 8200-ից ավելի դասախոսների 50 տոկոսից ավելին գիտական աստիճան չունի, որ դասախոսների ընդամենը 8,6 տոկոսը պրոֆեսորի կոչում ունի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն