Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետին

Հունվար 26, 2010թ. 17:36

KAR_6542-Նիկա Գիլաուրիին Երեւան  է ժամանել  հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին:

Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները»:

Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի Նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն բարեմաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: «Մենք հիմա լավագույն` եղբայրական հարաբերություններ ունենք», – ընդգծել է վարչապետ Գիլաուրին:

Հանրապետության ղեկավարը հետաքրքրվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքով: Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստն անցել է բավականին արդյունավետ` Վրաստանի վարչապետն ասել է. «Մենք քննարկել ենք բազմաթիվ խնդիրներ. ենթակառուցվածքային, մշակութային, սոցիալական եւ այլ բնույթի ծրագրեր եւ քննարկված գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ եկել ենք պայմանավորվածությունների»: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Վրաստանում:

Համաձայնելով, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ` կողմերն անդրադարձել են օրակարգային խնդիրներին:

Հանրապետության Նախագահը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Նրանք խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն