Քուրդ-ադրբեջանական ընդհարումներ Իգդիրում
Հունվար 26, 2010թ. 18:00
Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և Ժողովրդավարության և խաղաղության կուսակցության 7 քուրդ անդամների ձերբակալությունից հետո Իգդիրում իրավիճակը չափազանց սրվել է: Կուսակցության ղեկավարները նախ հանդիպել են լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ապա երթ կազմակերպել, որը վերաճել է քուրդ-ադրբեջանական բախման: Քրդերը սկսել են ջարդել ադրբեջանցիներին պատկանող խանութների ապակիները: Ոստիկանությունը ընդհարման շարունակություն թույլ չտալու համար լրացուցիչ ուժեր է պահանջել և արցունքաբեր գազ օգտագործել:
ArmAr.am












