« Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծով»
«Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի քննարկման ամենակարևոր թեմաներից էր ճանապարհների կառուցման հարցը, որոնցով Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծով` Ջավախքի միջոցով կապվի Բաթումին»,- ասյսօր լրագրողներին հայտեց հայ-վրացական տնտեսական համագործացության ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Բադալյանը: Նա նշեց, որ ճանապարհների կառուցմանը, որը ֆինանսավորվում է Ասիական բանկի և եվրոպական բանկերի կողմից, կմասնակցի նաև հայկական կողմը:
Նա նաև կարևորեց նոր էներգագծի կառուցման պայմանավորվածությունը, քանի որ այն` որպես էներգիայի արտահանման ճանապարհ, կխթանի Հայաստանի էներգետիկ զարգացումը. «Այսօր Հայաստանը ունի բավականին լուրջ էներգետիկ ռեսուրսներ, և դա դրականորեն կազդի մեր տնտեսության վրա»:
Ինչ վերաբերում է վերջերս բազմիցս քննարկված Սուրբ Գևորգ եղեկեղու խնդրին, ապա Վլադիրմիր Բադալյանի տեղեկացմամբ, երկու երկրների կառավարությունները եկել են համաձայնության վերականգնողական աշխատանքների իրականացման շուրջ:
ArmAr.am












