Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հունվար 26, 2010թ. 18:46

Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Քննարկվեցին ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցա­կար­գային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերա­պատ­րաստմանը, պաշտպանական պլանավոր­ման ու բյուջետավորման համակարգի բարեփոխմանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ պաշտպանական բարեփոխումները մոտեցել են այնպիսի փուլի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն