Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ՊՆ.«Տարածված տեղեկությունը զազրելի սուտ է և չի համապատասխանում իրականությանը»

Հունվար 26, 2010թ. 18:58

Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը հանդես եկավ իր աշխատաոճին բնորոշ հերթական ստահոդ հոդվածի հրապարակումով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին տարածելով կեղծ և չճշտված տեղեկություններ:

Թերթի հունվարի 20-ի համարում «Թոշակները ցա՞ծր են, կամ բաց նամակ պատկան մարմիններին» վերնագրով հոդվածում անանուն հեղինակը գրել է, թե Թումանյան 11ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ գնել է Սեյրան Օհանյանը: Այս առնչությամբ հայտնում ենք, որ տարածված տեղեկությունը զազրելի սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Բացարձակ զրպարտություն և հիվանդ երևակայության արգասիք է նաև Սեյրան Օհանյանին ներկայացված՝ ամսական մի քանի միլիոն դոլար եկամուտ ունենալու մեղադրանքը: Պաշտպանության նախարարի գործունեությունը միշտ եղել է թափանցիկ  և հասարակության համար մատչելի: Իրականությանը չեն համապատասխանում նաև նույն հոդվածում տպագրված մյուս տեղեկությունները:

Այս հերյուրանքների հեղինակներին կարելի է փնտրել այն անձանց և կազմակերպությունների շրջանում, ում «շահերը» ոտնահարվեցին մրցույթների գործընթացներին պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության շնորհիվ:

Վերջում ցանկանում ենք հավելել, որ էժանագին բամբասանքների ու զրպարտությունների հրապարակումը և մարդկանց վիրավորելը վկայում է միայն թերթի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն