Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյան. «Ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար»

Հունվար 26, 2010թ. 18:59

chin despanՀունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին  գրում է  ՀՀ ԱԺ հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ դեսպանի աշխատանքը և շեշտեց, որ անցած տարիների ընթացքում ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան 2008թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հետագայում ևս ՀՀ ու ՉԺՀ համագործակցությունը շարունակի զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում` օգտագործելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկեցին ՀՀ և ՉԺՀ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Ամփոփելով զրույցը` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Ցզյուինին իր աշխատանքային ձեռնարկումներում և հույս հայտնեց, որ պարոն Ցզյուինի բարեկամական կապը Հայաստանի հետ կշարունակի նաև իր դիվանագիտական առաքելությունը Երևանում ավարտելուց հետո:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն