ԼՂՀ-ն շուտով քաղաքացիության մասին օրենք կունենա
Հունվար 26, 2010թ. 19:06
2010 թվականին ԼՂՀ-ն քաղաքացիության մասին օրենք կունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնումը»:
Նա նշել է, որ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագիծը ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան, որը այն վերադարձրել է լրամշակման: Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքը, սակայն կան մի շարք տարբերություններ, մասնավորապես` կապված ԼՂՀ չճանաչված լինելու հետ:
1995 թվականին ընդունված «ԼՂՀ քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվել:
ArmAr.am












