Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ` պետք է ողջունել»

Հունվար 26, 2010թ. 19:15

karaprtyan«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ պետք է ողջունել, դա չի կարող ձեւական լինել։ Ավելին, դա կուժեղացնի հայկական դիրքերը։ Սակայն մինչեւ վերջնական լուծում դեռ երկար ճանապարհ կա։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանում պետք է հասկանան, որ Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է»,-ասել է  ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

« Մենք հասկանում ենք, որ նրանց բնակչությունը մեծ է, որ նրանք շատ գումար ունեն, որ ունեն նավթ, բայց մենք կազմակերպված ենք, կամք ունենք, գիտենք, որ պետք է պաշտպանենք հայրենիքը, այլ ոչ թե զավթենք ուրիշի հողը»,- ասաց Հ. Կարապետյանը։

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների`  ՍԴ որոշման մասին, Հ.Կարապետյանն ասել է.«Այն իրավաբանների մտքի արգասիքը չէ։ Դա քաղաքական փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ մեր կողմից որոշակի զգոնության լարում կա այս հարցերի վերաբերյալ: Ղարաբաղի հարցում եւս այդ զգոնությունը թույլ չի տա, որ որեւէ սխալ որոշում կայացվի։ Եթե հակառակը լինի, Դաշնակցությունն իր անելիքը շատ լավ գիտի»։

Հ. Կարապետյանը կարեւորել է Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությունը` նշելով, որ առաջիկայում վավերացվելու է ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական աջակցության վերաբերյալ համաձայնագիրը, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկին վտանգ սպառնալու դեպքում մյուս երկրները պարտավոր են ռազմական աջակցություն ցույց տալ ագրեսիայի ենթարկված երկրին:

Անդրադառնալով զորակոչի հետ կապված խնդիրներին` Հ. Կարապետյանը նշեց, որ զորակոչային տարիքի են հասել ցուրտ ու մութ տարիներին ծնված տղաները: Հանձնաժողովի նախագահի տվյալներով, նախորդ տարիների համեմատ զորակոչիկների թիվը 40000-ով քիչ է: Սակայն, պայմանագրային ծառայության ինստիտուտի ներդրմամբ փորձ է արվում այդ բացը լրացնել։

Պայմանագրային ծառայության տարիքը 40-ից բարձրացվել է մինչեւ 50 տարեկան, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կազմում է նվազագույնը 100 հազար դրամ։

« USAID-ի անցկացրած հարցումների համաձայն` մեր ժողովրդի ամենափոքր տոկոսն է բանակը կոռումպացված համարում: Այս գործում «առաջատար» են հարկային, դատաիրավական եւ ոստիկանության ոլորտները։ Իսկ եթե զորամասերում պաշտպանության նախարարության կողմից հանպատրաստից ստուգումների ժամանակ պարզվի, որ որեւէ զինվոր բացակայում է զորամասից, սա կարող է տվյալ զորամասի հրամանատարի համար ճակատագրական լինել. նրանք կզրկվեն ուսադիրներից»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն