Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Արաբ պատմագիրներն Օսմանյան կայսրությունը բնորոշել են` «Ջարդերի երկիր»

Հունվար 26, 2010թ. 20:18

ArmenianGenocideԳԱԱ թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը Հայոց Ցեղասպանության մասին առաջին անգամ գրել է 45 տարի առաջ, այսօր արդեն այդ թեմայով 260-ի հասնող աշխատությունների հեղինակը լույս է ընծայել` «Հայոց Ցեղասպանություն. ամենացեղասպան ցեղասպանությունը» գիրք, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճրագործությունը ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հեղինակների վկայություններով:

Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով, Հայոց Ցեղասպանության եղելությունը հաստատող եվրոպացի մասնագետների աշխատությունները թուրքերը հաճախ մեկնաբանում են որպես կողմնակալ, քանի որ վերջիններս քրիստոնյա են: Այս առումով հեղինակը կարեւորում է արաբ պատմագիրների անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը: “Ջարդերի երկիր”. այսպես են բնորոշել նրանք Օսմանյան կայսրությունը:

Ինչպես նկատում է պրոֆեսորը. «Երբ ուսումնասիրում էի արաբական պատմագիրների աշխատությունները, զարմացա, որ այդքան տեղեկություններ կային Հայոց Ցեղասպանության մասին: Դրանք շատ արժանահավատ են, որովհետեւ արաբները մուսուլման են, նաեւ` իրենք էլ եղել են Թուրքերի լծի տակ, ոչ թե դա պատմություն է իրենց համար»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն