Զինվորականներ Լեոնիդ Մարտիրոսովին և Արտակ Դավթյանին շնորհվել են կոչումներ
Հունվար 27, 2010թ. 09:50
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթեւոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ArmAr.am












