Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանի քաղաքացին` Ալ-Քաիդայի անդամ

Հունվար 27, 2010թ. 10:14

t12554615152089378906Աֆղանական Հոստ արևելյան նահանգում ազգային անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու, որը կապեր է ունեցել ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ և համարվել է  «Ալ-Քաիդայի» անդամ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ձերբակալված ադրբեջանցին ծրագրել է այդ նահանգում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Ազգային անվտանգության վարչության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ահաբեկչական խմբավորման անդամ է: Նա Աֆղանստան է հասել Պակիստանով, որտեղ ճամբարներում գրոհայինների պատրաստման դասընթաց է անցել:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն