Դասագիրք կարող է գրել յուրաքանչյուրը , ով ցանկանա, բայց…
Վերջերս կարծիք էր շրջանառվում, թե Հայաստանում դասագրքերը դպրոց են մտնում առանց անհրաժեշտ փորձաքննության: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի անհանգստությանը ԿԳ նախարարությունում գոհացուցիչ պատասխան տվեցին, թե իրականում դա ամենևին էլ այսպես չէ:
«Դասագիրք կարող է գրել յուրաքանչյուրը , ով ցանկանա»,-մեզ Armar.am-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության ԾԻԳ (Կրթական ծրագրերի իրականցման գրասենյակ) պետական հիմնարկի տնօրեն Կարինե Հարությունյանը: Բայց ամեն ինչ այդքանով չէ որ ավարտվում է. նրա փոխանցմամբ, նախարարությունն ամենից առաջ մրցույթ է հայտարարում, կազմվում է համապատասխան հանձնաժողով, որն էլ կատարում է ընտրությունը: Ինչպես դասագրքերը, այնպես էլ ուսուչցի ձեռնարկները, հանրապետության 52 դպրոց-կենտրոններում երեք ամսվա փորձաշրջան են անցնում: Հաշվի են առնվում բոլոր կարծիքները և նոր հաստատվում ու տարածվում ՀՀ-ի` թվով մոտ 1400 դպրոցներում:
Կ.Հարությունյանը հավաստիացնում է, որ փորձաքննության սփռման տարածքը բավականին մեծ է: Այն ընդգրկում է մեծ ու փոքր, քաղաքային և գյուղական դպրոցները, որպեսզի բացառվի միակարծությունը և կրթական գործընթացը լինի արդյունավետ:
ArmAr.am












