Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքական ազգայնական կուսակցությունը կոչ է արել երկրի կառավարությանը խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները

Հունվար 27, 2010թ. 12:52

Dovlet Baxchali«Արդյո՞ք կառավարության համար պարզ չէ, որ Հայաստանը հետ չի կանգնելու իր նախկին քաղաքականությունից: Արդյո՞ք այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը դրա ևս մեկ ապացույցը չէ: Այդ ամենից հետո ստորագրված արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- հայտարարել է թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին: Այս մասին հաղորդում է CNN-Turk-ը:

Կոչ անելով իր երկրի կառավարությանը խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները` նա նշել է. «Հայաստանը շարունակում է ադրբեջանական հողերի «շրջափակումը», չի ընդունում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չի հրաժարվում ցեղասպանության ճանաչման պահանջից: Ինչպե՞ս կարող էր կառավարությունը նման պայմաններում պայմանագիր կնքել այդ երկրի հետ: Ես կոչ եմ անում կառավարությանը ընդունել իր սխալը և հայտարարել, որ այդ արձանագրությունները ուժը կորցրած են»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն