Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է
Հունվար 27, 2010թ. 13:26
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, և նշվում է ողջ աշխարհում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միլիոնավոր հրեաներ ոչնչացվեցին գերմանական ֆաշիստների կողմից:
Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը այդ եղեռնագործության կենտրոններից մեկն է եղել:
Այսօր այդտեղ կազմակերպվող արարողությանը մասնակցելու է նաև Իսրայելի վարչապետը:
ArmAr.am












