Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Պարգևատրում Պաշտպանության նախարարությունում

Հունվար 27, 2010թ. 14:05

Հայոց բանակի հիմնադրման տասնութերորդ տարեդարձի կապակցությամբ այսօր Պաշտպանության նախարարությունում կայացավ պարգևատրման արարողություն. Մեդալներ շնորհվեցին Հայոց բանակի  բարձրաստիճան զինվորականներին, սպաներին ու շարքայիններին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Էդիկ Բարսեղյանը:

Գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց շնորհավորական ելույթներում նշեցին, որ հայոց բանակը տարածաշրջանում լավագույններից է, մենք միշտ պատրաստ ենք դիմակայել հակառակորդին և կյանքի գնով պաշտպանել հայրենիքը, ինչը մեր ազատամարտիկներն ու հայոց բանակը բազմիցս գործով ապացուցել են:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը շնորհավորական խոսքում մասնավորապես ասաց. «Արհեստավարժության օրինակ հանդիսացող Հայոց բանակը այսօր էլ պատվով է կատարում իր առջև ծառացած խնդիրները, ի զորու է հակահարված հասցնել ցանկացած թշնամու. «Այսօր պարտավոր ենք խոնարհվել այն հերոսների առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար: Մաղթում ենք բոլորիդ քաջ առողջություն, նոր ձեռքբերումներ հայրենիքի պաշտպանության դժվարին ու պատվաբեր գործում»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հարենիքի պաշտպանության գործը ստանձնած զինվորականներին պարգևատրեց Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան մեդալներով:

Արմենուհի Կարեյան


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն