Գլխավոր » Լրահոս

Պարզաբանում է ՊՆ-ն

Հունվար 27, 2010թ. 15:31

«Հայկական ժամանակ» օրաթերթի ս.թ. հունվարի 27-ի «Մենք ընդդիմություն ենք» հոդվածում հեղինակ Սյուզաննա Պողոսյանը գրել է, որ «…բանակում ծառայում են զորակոչվելու ենթակա երիտասարդների միայն 48 տոկոսը: Վերջին տվյալը նախօրեին հայտարարել է Պնախարար Սեյրան Օհանյանը»:

Ցավով ուզում ենք նշել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանը այնքան անուշադիր է եղել, որ չի հասկացել պաշտպանության նախարարի ելույթը ԵՊՀ-ում: Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդամենը նշել է, որ բուհեր ավարտած երիտասարդների 52 տոկոսը, օրենքով նախատեսված տարբեր պատճառներով, չեն զորակոչվում բանակ:

Խորհուրդ ենք տալիս թերթի աշխատակազմին հաշվարկներով զբաղվելու փոխարեն, ավելի ուշադիր լինել և չխեղաթյուրել փաստերը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն