Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Լոնդոն եւ Օսլո
Հունվար 27, 2010թ. 15:34
Հունվարի 28-ին Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մեծ Բրիտանիա:
Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո:












