Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Բաց նամակը հայ զինվորին

Հունվար 28, 2010թ. 09:00

Սիրելի հայրենապաշտպան,

Մենք` «Ժառանգություն» կուսակցության երիտասարդներս, սրտանց շնորհավորում ենք քեզ Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

Դու արդեն բազմիցս ապացուցել ես, որ անհրաժեշտ պահին պատրաստ ես գործի դնել քո ողջ հնարամտությունը, ուժը, խելքն ու հմտությունները հանուն հայրենիքի: Շուրջ երկու տասնամյակ առաջ վտանգավոր փորձություններում թրծվեց մեր վերածնված պետության բանակը` արցախյան ազատամարտում պատվով պաշտպանելով հայրենի սահմանները:

Քաջատեղյակ ենք, որ այսօրվա բանակում առկա բազմաթիվ խնդիրներն ու սխալները չեն խոչընդոտում քեզ ծառայել պարզ ճակատով, լինել քաջարի: Տեր լինելով մեր երկրին` մենք միասին, վստահաբար, քայլ առ քայլ կվերացնենք բանակում եղած թերություններն ու այն կդարձնենք օրինակելի` հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանին վայել: Իսկ թշնամու կողմից ռազմական գործողությունների նոր սանձազերծման դեպքում` ուս ուսի տված ենք պաշտպանելու մեր հայրենիքը եւ պետականությունը:

Հանուն մեր անցյալ, ներկա ու ապագա հաղթանակների.

Հանուն ազատության.

Հանուն Հայաստանի Հանրապետության:

«Ժառանգություն» կուսակցության

«ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն