Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը դրական է գնահատել հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես, համագործակցությունը շինարարության ոլորտում, որն անգամ ճգնաժամի պայմաններում զարգացել է:
Պաոլո Ռոմանին Տիգրան Սարգյանին տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած իտալական պատվիրակության կազմում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության եւ փոստային ծառայությունների փորձագետներ: Նա նաեւ նշել է, որ հաճելիորեն զարմացած է թվայնացման ոլորտում հայ մասնագետների կարողություններից եւ առաջարկել է կազմակերպել մի խումբ մասնագետների վերապատրաստում Իտալիայում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Գյումրիում Եվրոպական դիզայնի ինստիտուտի մասնաճյուղին եւ տեխնոպարկին:
ArmAr.am












