Գլխավոր » Լրահոս

Չավուշօղլուն վտանգում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Հունվար 28, 2010թ. 09:30

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլուդ Չավուշօղլուի հարցազրույցը ադրբեջանական ԶԼՄ-ներին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա արած միակողմանի հայտարարությունները խոր հիասթափություն են առաջացրել: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի, Չավուշօղլուն այդ բարձր պաշտոնն օգտագործում է իր նեղ նպատակների համար: «Նման հայտարարություններով ԵԽԽՎ նախագահը վտանգում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ինչը հարիր չէ այդպիսի հեղինակավոր կառույցի թեկուզ ժամանակավոր ղեկավարին»,- ասել է Տիգրան Բալայանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն