Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը»

Հունվար 28, 2010թ. 10:00

pic191701Հայաստանի Ազգային Ժողովի կոալիցիոն մեծամասնությունը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, հունվարի 27-ի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ:

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում:

ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաև վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաև ինքնորոշման սկզբունքը:

Ինչպես երևում է, Նախագահը նաև անտարբերությամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաև հայերի հանդեպ ատելություն և այլատյացություն քարոզելու միջոցով:

Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և շեշտելով, որ. «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»`

Նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից:

Այս հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ և վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, և այն, որ այս ձևաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում և վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցությունե, «Բարգավաճ Հայաստանե և «Օրինաց երկիրե կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին` ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը». ասված է հայտարարության մեջ:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն