Արմեն Հարությունյան.«Բանակը մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականն է»
Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նրանց մաղթել քաջ առողջություն, անկոտրուն կամք և նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում:
«18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականը:
Այսօր արդեն կարելի է հպարտությամբ արձանագրել, որ զինված ուժերում առկա են էական փոփոխություններ բոլոր ուղղություններում, և վստահ եմ, որ ոլորտի շարունակական բնույթ կրող բարեփոխումները լիարժեքորեն կապահովեն հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը, բարեկեցությունն ու մարտունակությունը»,-նշված է պաշտպանի խոսքում:
ArmAr.am












