Դավութօղլուն հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ
Հունվար 28, 2010թ. 12:03
Լոնդոնում տեղի ունեցող` Աֆղանստանին նվիրված համաժողովին մասնակցող` Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Turkishjournal»-ի հաղորդմամբ, օրակարգում եղել է միայն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշման մասին հարցը: Հանդիպումը տևել է 15 րոպե. մանրամասները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Թուրքիային խիստ անհանգստացրել էր այն, որ ԱՄՆ-ը բարձր էր գնահատել ՀՀ ՍԴ որոշումը` այն համարելով կարևոր քայլ:
ArmAr.am












