Սամվել Կարապետյան .«Շնորհավոր ձեր տոնը`Մռավի լեռներից մինչև Արաքսի ափերը հսկող մեր հայ զինվորներ»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հայոց բանակի 18-րդ տարելիցի առիթով
շնորհավորում է հայ զինվորներին:
«Բանակն ու պետությունը բարձրագույն արժեքներ են և նախապայմանն են յուրաքանչյուր ազգի հարատևության:
Պետությունն առանց բանակ ու բանակն առանց պետության չեն կարող լինել. այս երկու արժեքները կազմում են մեկ միասնություն: Դրանք արժեքներ են, որոնց մենք պետք է մշտապես փայփայենք, քանզի միայն նրանց գոյության պարագայում է, որ ազգը կարող է հարտևել ու զարգանալ իր հայրենիքում:
Անկախությունից ի վեր մենք ձեռք ենք բերել այդ գերագույն արժեքը, որի առկայությամբ և որի շնորհիվ պետք է ամուր ու հարատև լինի մեր պետությունը:
Հայոց բանակի 18 ամյակի առթիվ շնորհավորում եմ` Մռավի լեռների 3000 մ-ից բարձր գագաթների վրա ու մինչև Արաքսի ափերին կանգնած մեր բոլոր հայ զինվորներին: Միշտ ամուր եղեք, և միշտ գիտակցեք, թե որքան կարևոր առաքելություն եք դուք իրականացնում:
ArmAr.am












