Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Հարգանքի տուրք` «Եռաբլուր» պանթեոնում

Հունվար 28, 2010թ. 12:50

banak 18ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Եռաբլուր» են այցելել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով բոլորին տոնի առթիվ` ասել է. «Սա համազգային տոն է և յուրաքանչյուրս հպարտությամբ ենք գալիս Եռաբլուր, որովհետև մենք ունենք հաղթանակած բանակ: Այսօրվա խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ունենանք ուժեղ բանակ, որը հուսալի երաշխավորն է մեր պետության անվտանգության, հայ ժողովրդի գոյատևման»:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն