Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Սոս Սարգսյան. «Հայոց բանակին մաղթում եմ շարունակական հզորացում և պարզ երկինք»

Հունվար 28, 2010թ. 13:07

sos-sargsyan.Այսօր Հայոց բանակի հիմնադրման 18-րդ տարեդարձն է: Տոնի հետ կապված ArmAr.am-ի խնդրանքով ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իր շնորհավորական ուղերձը հղեց համայն հայությանը.

«Ցանկանում եմ, որ շարունակենք կայանալ որպես ամուր պետություն, քանի որ դեռ շատ թերություններ ունենք: Մենք` հայերս, պետք է սովորենք հասկանալ, թե ինչ բան է պետությունը և ինչպես է պետք այն շենացնել, իսկ շենացման գործում իր բաժինն ունի նաև բանակը: Շուրջ երկու տասնամյակ առաջ նաև բանակի միջոցով վաստակեցինք մեր անկախ պետականությունը և շարունակում ենք այն ամուր պահել: Մեր բանակը շատ ուժեղ է, միայն մի քանի աննշան բացթողումներ կան: Երիտասարդը ոտք դնելով Հայոց բանակ` վերադառնում է իսկական տղամարդ  դարձած:

Հայոց բանակին մաղթում եմ շարունակական հզորացում, ժամանակակից սպառազինում: Երկինքը`Հայոց բանակի գլխավերևում թող միշտ պարզ լինի, ամպեր չկուտակվեն, բոլորը պատվով ծառայեն և բարով վերադառնան իրենց ընտանիքները»:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն