Ալբերտ Նալչաջյան.«Խստորեն պետք է պատճվեն մեր զգոնությունը թուլացնողներն ու թշնամու նկատմամբ դրական կերպար ստեղծողները»
Բանակի օրվա կապակցությամբ ArmAr.am-ը զրուցել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ
–Հայոց բանակի տոնը մեր լավագույն տոներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր ազգ կարող է գոյություն ունենալ, լինել հպարտ և պաշտպանված, եթե ունի հզոր բանակ: Ահա թե ինչու մենք այս տոնը պետք է առանձնահատուկ ձևով նշենք, և հատուկ վերաբերմունք ցուցաբերենք մեր զինվորականության նկատմամաբ: Երկու հայկական պետությունների` Հայաստանի և Արցախի բանակներն այսօր համալրված են հիանալի սպայական կազմով, ունենք շատ լավ հրամանատարություն, նախարարներ, նրանք հմուտ, գիտակ և բարձր կուլտուրայի տեր անձնավորություններ են, ունենք հրաշալի զինվորներ: Եվ ուրեմն, վստահաբար կարող ենք ասել, որ երկու հայկական հանրապետությունների պաշտպանության գործը գտնվում է հուսալի ձեռքերում: Ես կարծում եմ, որ այսօր մեզանում բանակաշինությունը լուրջ հիմքերի վրա է դրված:
Սակայն կա մի խնդիր, որն ինձ մտահոգում է, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ժողովրդի մեջ աշխատանք տանել, որտեսզի երիտասարդությունը բուռն ցանկություն ունենա ծառայել Հայոց ազգային բանակի շարքերում և որ շատ կարևոր է` բազմաթիվ տղամարդիկ, երիտասարդներ, ինչու չէ, նաև աղջիկներ, ցանկություն հայտնեն իրենց կյանքը նվիրել բանակին, այսինքն` դառնալ պրոֆեսիոնալ զինվորականներ:
Միշտ ասել եմ և այժմ էլ ուզում եմ կրկնել, որ մենք պետք է կարողանանք Հայաստանում ստեղծել զինվորական արիստոկրատիա, մի այնպիսի սպայական կազմ, որը կազմված է հայրենասերներից, հիանալի պրոֆեսիոնալներից, որոնց հիմնական սկզբունքն է` ամեն ինչ հայրենիքի համար: Հայրենիքին նվիրվածությունը պետք է լինի մեր զինվորականության գաղափարական հիմքը: Նաև կցանկանայի, որ Նժդեհի գաղափարները լինեին մեր ազգային բանակի գաղափարախոսության հիմքում:
-Հաճախ է ասվում, որ հոգեբանական տեսանկյունից այսօր հետնահանջ կա: Այն ուժն ու մարտական ոգին, որ կար 88-ին` այսօր չկա: Որպես հոգեբան, դուք և՞ս այն կարծիքին եք, որ մեր հղթանակած բանակի զինվորն այսօր ընկճված է:
– Ոչ, ոչ, նման բան չկա: Երբ ստեղծվում է մի այնպիսի իրադրություն, երբ մարտական գործողություններ սկսելը դառնում է անհրաժեշտություն, երբ պահանջվում է, որ զինվորը անմիջապես կռվի մեջ մտնի, ապա մարտական ոգին ուժեղանում է ու միանգամից արտահայտվում: Իսկ խաղաղ պայմաններում, երբ պատերազմ չկա, (թեև միշտ սպասվում է), անընդհատ նման ոգեշնչվածության վիճակում գտնվելը ճիշտ չեմ համարում: Պետք է խաղաղ ու հանգիստ պատրաստվել ապագա պատերազմին: Բայց եթե հանկարծ սկսվի ճգնաժամային իրավիճակ, այդ մարտական ոգին միանգամից կբարձրանա, դրանում որևէ կասկած լինել չի կարող:
– Այդ հիմքերն այսօր պետք է դրվեն:
–Այո, մեր բանակի հզորացման համար պետք է աշխատենք ամեն օր, պետք է ներշնչենք մեր երիտասարդությանը, որ բանակում ծառայելը պատիվ է իր համար: Այդ ամենի հետ միաժամանակ պետք է ամեն ինչ անել, որ երկրում` բոլոր ոլորտներում տիրի արդարություն: Երբ երիտասարդը գնում է բանակ, իմանա, որ իր ծնողներն ու իր հարազատները գտնվում են հուսալի վիճակում, ապահովված են` թե նյութապես, թե հոգեպես, որ մեծ ու փոքր չինովնիկները նրանց նկատմամբ անարդարություններ թույլ չեն տալիս: Այսինքն` եթե թիկունքում արդարություն լինի, ապա զինվորը հանգիստ կծառայի և կմասնակցի երկրի պաշտպանությանը:
-Ադրբեջանը տարիներ շարունակ ռազմական քարոզչություն է իրականացնում` հոգեբանորեն նախապատրաստելով ադրբեջանցի զինվորներին պատերազմի: Գուցե հարկ է, որ մենք և՞ս նման քաղաքականություն իրականացնենք, և ճի՞շտ է մեր պասսիվությունը:
– Եթե նման քարոզչությունը երկարատև է ու անվերջանալի, և չնայած դրան, այնուամենայնիվ, պարերազմական գործողություններ չեն սկսվում, ապա նման քարոզչությունը կարող է հակադարձ ազդեցությունն ունենալ: Ամեն օր նման վայրենի ծայրահեղական քարոզչություն վարելը, երբ դու վաղը չես պատրաստվում հարձակման, ճիշտ չէ: Դա ավելորդ լարվածություն է ստեղծում: Կարող է հանգեցնել հակառակ արդյունքի, ժողովուրդը սկսում է հիասթափվել ու համոզվել, որ դրանք դատարկ խոսքեր են, իսկ ղեկավարությունը վախկոտ է ու չի դիմում զինվորական գործողությունների:
Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պետք է ակտիվ քաղաքականություն վարենք հետևյալ տեսանկյունից` հարկավոր է բացատրել ժողովրդին, թե ովքեր են մեր թշնամիները, մենք իրավունք չունենք կորցնել մեր զգոնությունը: Հարկ եղած դեպքում պետք է ուժեղացնել նաև հակաթուրքական, հակաադրբեջանական քարզչությունը, երբեք չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդը դառնա իր թշնամու նկատմամբ անտարբեր, ու դրանով իսկ հանգստանա:
Այսօր շատ կան կեղծ քաղաքագետներ, որոշ մտավորականներ, որ ասում են` թուրքը փոխվել է, թուրքը մարդ է և այլն : Սա կոպի’տ սխալ է: Դա նշանակում է մեր ժողովրդի զգոնությունը թուլացնել: Դա չպետք է արվի: Նույնիսկ պետք է խստորեն պատժել այն մարդկանց, ովքեր անհայտ ճանապարհներով ֆինանսավորվում են մեր նկատմամբ ոչ բարեկամականորեն տրամադրված աղբյուրներից և սկսում են նման քարոզչություն իրականացնել: Սա դավաճանություն է արդեն: Այս դեպքերում մեր պետական մարմինները պետք է խստորեն իրենց խոսքն ասեն և օրենքով պատժեն այդպիսիններին: Դա նաև լավ օրինակ կլինի` քարոզչությունից էլ ավելի ուժեղ զենք, որ թույլ չի տրվում մեր զգոնությունը թուլացնել և կեղծ պատկերացումներ ստեղծել թշնամու մասին:
ArmAr.am












