Ալբերտ Նալչաջյան.«Մեզանում անհարժեշտ բարձրության վրա չի գտնվում ռազմաաազգային, էթնոքաղաքական քարոզչությունը»:
ArmAr. am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նկատեց, թե մեր լրատվամիջոցներն այսօր անհրաժեշտ տեղեկատվական քարոզչություն չեն իրականացնում` Հայոց բանակը որպես մեր ազգային կարևորագույն արժեք ներկայացնելու ուղղությամբ: Չի
խրախուսվում մեր զինվորը: «Մինչդեռ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանել: Պետք է ներկայացնել մեր բանակի դրական կողմերը»:
Հոգեբանը դեմ է այն կարծիքներին, թե պետք է ցույց տալ նաև բանակի բացասական կողմերը` իբրև դրանց վերացմանը նպաստող միջոց. «Բանակում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, բայց Ճիշտ չէ եղած բարդություններն ի ցույց դնելը»:
Եզրափակելով իր խոսքը Ա.Նալչաջյանը նկատեց.«Մեզանում առհասարակ անհարժեշտ բարձրության վրա չի գտնվում ռազմաաազգային, էթնոքաղաքական քարոզչությունը: Այստեղ պետք է հենվել նաև ժամանակակից գիտական տվյալների վրա և ճիշտ կազմակերպել այդ ամենը»:
ArmAr.am












