Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Սուրբ Սարգսի տոնը Հնդկահայ համայնքում

Փետրվար 1, 2010թ. 10:44

S. Sargis2010թվականի  հունվարի 30-ին  հնդկահայ համայնքում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու`Սուրբ Մարտիրոսի տոնը նշվեց առանձնահատուկ ձևով. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպվել էր նկարչության  մրցույթ:

Նախապես հայտարարված մրցույթի մասնակից աշակերտները պետք է նկարեին Սուրբ Սարգիսին: Մինչ սկսելը` hնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը դպրոցի դահլիճում հավաքվածներին օրհնեց և խոսեց տոնի խորհրդի ու կարևորության, Զորավարի նահատակության մասին: Հորդորեց իր սաներին`սիրել միմյանց, Եկեղեցին, հայրենիքը, ապրել հանդուր- ժողականությամբ:

Այնուհետև երեխաները նկարեցին իրենց երևակայության մեջ մարմնավորված Սուրբ Սարգիսին: Ավարտին Հայր Խորենը  լավագույն նկարների համար երեք նկարիչների պարգևատրեց:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն