Գլխավոր » Լրահոս

Դեռ դպրոցական նստարանից պատրաստվել պատգամավոր դառնալուն

Փետրվար 1, 2010թ. 12:52

Այս պահին մեկնարկել է ՀՀ ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Մեր թղթակցի տեղեկացմամբ, այսօր ԱԺ նիստերի դահլիճը սովորականից ավելի մարդաշատ էր: Նստաշրջանի առաջին օրը պատգամավորներից բացի, ԱԺ նախագահի հրավերով, խորհրդարան էին շտապել նաև  Երևանի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ:

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ  այսուհետ խոհրդարանում կանցկացվեն բաց դռների օրեր, ինչը մեր աշակերտներին հնարավորություն կտա գրեթե ամեն օր այցելել ու ծանոթանալ օրենսդիրի գոծունեությանը: Ընդորում, այս ծրագրին կմասնակցեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի դպրոցների բարձր դասարանների աշակերտները:

Ինչպես նկատել է ԱԺ խոսնակը. «Ձեզանից յուրաքանչյուրը վաղը կարող է դառնալ ԱԺ պատգամավոր», այնպես որ օրենսդիրի հետ ծանոթությունը կարելի է սկսել հենց դպրոցական նստարանից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն