«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
Փետրվար 1, 2010թ. 13:34
Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` փետրվարի 2-ին ժամը 10.00-24.00 կջրազրկվեն` Աջափնյակի վարչական շրջանի 16-րդ, Գ-3 (Նազարբեկյան) և Գ-1 թաղամասերը, Մազմանյան փ. թիվ 5, Բաշինջաղյան փ. թիվ 188, 190, 192, 196, Բաշինջաղյան փ. 2-րդ նրբանցքի` թիվ 6, 8, 10, 12 շենքերը և հարակից տարածքները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ












