Գալուստ Սահակյան.« Թուրքիան դադարում է վստահելի գործընկեր լինել»
Փետրվար 1, 2010թ. 16:47
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, թե «Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի, թե ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել, որովհետև թուրքական կողմը կատարել է արձանագրություններով նախատեսված իր պարտավորությունները», ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նշեց որ նմանատիպ հայտարարություններն ամենևին էլ նորությունն չեն: Սակայն. «Եթե թուրքական կողմը որոշակի խնդիրներ է փորձում կատարել, դա իր պարտությունն է։ Ինչու, որովհետև ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության առջև նա դադարում է վստահելի գործընկեր լինել»,- ասաց Գալուստ Սահակյանը։
ArmAr.am












