Գագիկ Ծառուկյանն իր խոսքի տերն է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցին`Աբովյան քաղաքում կանգառները Ավտոկայարանում տեղակայելու հետ կապված, ասաց, եթե բնակչությունը դեմ են դրան կամ դա հարմար չէ բնակչության համար, ապա առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Կարվի հնարավորը, որ ամեն ինչ լինի հարմար բնակիչների համար»:
Նշենք՜ որ Աբովյանում այդ խնդիրը ծագել է մոտ երկու ամիս առաջ։ Մինչ այդ Աբովյան-Երևան տրանսպորտային միջոցների ուղեգիծը սկսվում էր Աբովյանի ծայրամասային թաղամասերից, իսկ այսօր դրանք տեղակայվել են քաղաքի կենտրոնական մասում։ Բնակչությունը Ավտոկայան հասնելու համար կրկնակի գումար ծախսելուց բացի նաև ավելորդ ժամանակ է կորցնում։ Աբովյանցիներն այս խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց առայժմ իրավիճակը չի փոխվել։ Գ. Ծառուկյանը բազմիցս է նշել, որ ինքն իր խոսքի տերն է, եթե այդպես է, ուրեմն հիմա հաստատ կարելի է ասել, որ աբովյանցիներն առաջիկայում ուրախանալու առիթ են ունենալու։
ArmAr.am












