Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Էրդողանն աչք չի փակում, բայց չի տեսնում ամենաակնհայտը

Փետրվար 1, 2010թ. 17:26

erdoxanԹուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են «TRT 1» թուրքական պետական հեռուստաեթերով Էրդողանի հնչեցրած դիտարկումներին, որոնք ներառել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի լայն սպեկտր: Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա նախ նշել է, որ Թուրքիայի տարածքում բնակվող 170 հազար հայերից միայն 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի: Նշանակում է` մյուսները ապօրինի ներգաղթյալներ են:

«Մենք այդ ամենի վրա աչք ենք փակում, քանի որ չենք ցանկանում լարվածություն ստեղծել: Ասել է թե` հոգս ու խնդիր ունեն, եկել են մեր երկիր: Իրենց հետ զրուցել ենք այդ մասին: Մեզ դիմում են տարբեր խնդրանքներով: Տեսեք, օդային ճանապարհը մենք բացեցինք: Աղթամար կղզու եկեղեցու վերանորոգումն իրականցրինք: Այսչափ փախստական հայեր ենք մեզ մոտ ընդունում: Այսօրինակ տարբեր հարցեր կան: Բայց դրանք ոչ ոք օրակարգ չի բերում: Մինչդեռ մեր կատարած քայլերի դիմաց դրական մոտեցումներ չենք տեսնում»:

Թուրքական կառավարության ղեկավարը ակամա թե կամովին շրջանցում է մի շատ կարևոր իրողություն. Ցեղասպանություն իրականցրած պետության հետ հարաբերություններ կարգավորելու համար սեփական ոճիրն ընդունելու նախապայման առաջ չքաշող Երևանն արդեն իսկ ամենամեծ դրական ու կառուցողական մոտեցում է ցուցաբերում: Ստացվում է այնպես, որ Էրդողանն աչք չի փակում, բայց չի տեսնում ամենաակնհայտը:

Թուրքիայի վարչապետն իր դժգոհությունն է հայտնել Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքներից:

«Մինսկի խումբը լուրջ անփութություն է դրսևորում: 20 տարի շարունակ չեն կարողացել գործը մի հանգուցալուծման բերել: Իսկ եթե 20 տարի ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այս գործն ավելի ամուր բռնեին, ապա նման խնդիրներ երբեք չէին առաջանա: Չէին լինի մեր և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները»:

Թուրքիայի վարչապետը ընդգծելով այն, որ ապրիլ ամիսը մոտենում է, ասել է, որ ինչպիսի որոշում ընդունի իրենց մեջլիսը, իրենք ըստ այդմ էլ կգործեն: Ենթատեքստի միջոցով Էրդողանը կարծես անուղղակիորեն նկատել է տալիս, որ մինչև ապրիլի 24-ը թուրքական խորհրդարանը որոշում կընդունի արձանագրությունների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն