Գլխավոր » Լրահոս

Դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ խաղաղապահների հետ

Փետրվար 1, 2010թ. 18:26

Ambassador Martirosian meets with armenian peacekeepersՍ.թ. հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի Գերմերսհայմ քաղաք և հանդիպել այնտեղ տեղակայված հայ խաղաղապահների հետ, որոնք նախապատրաստական դասընթացներ են անցնում գերմանացի գործընկերների հետ Աֆղանստան մեկնելուց առաջ: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ «Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ» անվամբ զորանոց-ուսումնական կենտրոնի հրամանատարական անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում հրամանատարական անձնակազմը մանրամասն ներկայացրել է ուսումնական ծրագրերը, որոնց յուրացումը անհրաժեշտ կլինի հայ խաղաղապահներին Աֆղանստանում առաջադրանքները կատարելիս: Զորամասի ղեկավարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը:

Դեսպան Մարտիրոսյանը հայ խաղաղապահներին Հայաստանի Հանրապետության Գլխավոր հրամանատար, Նախագահ Սերժ Սարգսյանի անունից շնորհավորել է Հայոց բանակի տոնի կապակցությամբ և մաղթել հաջողություն աֆղանական առաքելությունն իրականացնելիս:

Հանդիպման ավարտին դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին ջերմ ընդունելության համար և գրառում կատարել զորամասի պատվո հյուրերի մատյանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն