Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Փետրվար 1, 2010թ. 19:10

Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է գալ Երևան` մասնակցելու հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը:

Այս մասին հայտնի էր դարձել դեռևս հունվարի 23-ին, երբ Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալրևը հայտարարել էր հնարավոր հրաժարականի մասին` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկմանը: Իսկ հունվարի 30-ին Ադրբեջանի հունահռոմեական ընմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Հայաստան գալուց հրաժարվելու մասին` նամակ ուղարկելով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա:

Այնտեղից էլ ադրբեջացիների որոշման մասին տեղեկացրել են հայկական կողմին, սակայն հայտնի չեն առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառները: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի հավաքականին կփոխարինեն կամ Դանիայի, կամ Ուզբեկստանի, կամ Շվեդիայի հավաքականը:

Նշենք, որ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա փետրվարի 12-14 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Կուբայի և Հունգարիայի հավաքականները:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն