Արմեն Ռուստամյանն առաջարկում է ստեղծել ոստիկանության դեմ հասարակության բողոքներն ուսումնասիրող անկախ մարմին
Փետրվար 2, 2010թ. 08:33
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկման ժամանակ առաջարկել է, որ Մոնիտորինգի հանձնաժողովը հաջորդ նիստին, ի թիվս այլ խնդիրների, անդրադառնա ընտրական համակարգի բարեփոխումների այն հարցին, թե ինչու չի գործում այդ հարցով զբաղվելու համար ստեղծված աշխատանքային խումբը: Նշվել է նաեւ, որ անհրաժեշտ է ոստիկանական համակարգում բարեփոխումներ անցկացնել, մասնավորապես, սահմանել Ոստիկանության գործողությունների բողոքարկման հստակ մեխանիզմ, ստեղծվի Ոստիկանության դեմ բողոքները ուսումնասիրող անկախ մարմին:
ArmAr.am












