Օբաման անցկացրել է օնլայն ասուլիս You Tube-ում
Ինտերնետ տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրութուն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցկացրել է համացանցում կազմակերպված առաջին ասուլիսը: Մոտ կես ժամ տևած ասուլիսի ընթացքում նա պատասխանել է համացանցից օգտվողների հարցերին:
Հարցեր ուղղելու համար նախատեսված հինգ օրվա ընթացքում ստացվել էր մոտ 11 հազար հարց: Լավագույններն ընտրվել են համացանցից օգտվողների քվեարկությամբ, որին մասնակցել են մոտ 630 հազար հոգի:
Ընթերցողներին հիմնականում հետաքրքրել են երկրի ներքաղաքական իրավիճակը, հատկապես սպասվելիք բարեփոխումներն առողջապահության և հարկային օրենսդրության ոլորտներում, և արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, ԱՄՆ քաղաքականությունը` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Ընդհանուր առմամբ Օբամային ոչ մի սուր հարց չի տրվել, իսկ նրա պատասխանները առանձնապես չեն տարբերվել մինչ այդ արած հայտարարություններից:
Ասուլիսի ավարտին Օբաման խոստովանել է, որ մեծ հաճուք է ստացել նախաձեռնությունից և հույս հայտնել, որ ապագայում պարբերաբար կկազմակերպվեն նման միջոցառումներ:
Arm.Ar.am












