Ծովահենները հունական նավն ազատ արձակելու համար պահանջել են 3 միլիոն դոլար
Սոմալիի ծովահեները ազատ են արձակել հունական «Ֆիլիցա» նավը, որի 22 հոգուց բաղկացած անձնակազմը մոտ երկու ամիս գտնվում էր գերության մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ նավն ազատ է արձակվել փետրվարի 1-ին, այն բանից հետո, երբ վճարվել է փրկագինը:
Թիմի անձնակազմի առողջական վիճակը, ոտեղ կան տասնութ ֆիլիպինցիներ, երեք հույներ և մեկ ռումինացի, գնահատվում է` որպես լավ:
Պաշտոնական աղբյուրները գումարի չափը չեն նշում, բայց ծովահեններից մեկը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել երեք միլիոն դոլարի շուրջ:
Այս տարածաշրջանում ծովահենները պարբերաբար զավթում են նավեր և փրկագին պահանջում:
Հունվարի սկզբին ծովահենները ռեկորդային գումար են ստացել հունական «Մարան Սենտաուրուս» տանկերի համար` 7 միլիոն դոլար: Արդյունքում` գումարն այնքան մեծ է եղել, որ ծովահենական կլանների միջև պայքար է սկսվել:
ArnAr.am












