Հայաստանին 40, իսկ Ադրբեջանին 22,12 մլն դոլար օգնություն
Փետրվար 2, 2010թ. 12:54
ԱՄՆ 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագրում առաջարկվում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 10 մլն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա առաջարկը: ԱՄՆ–ի հայկական կազմակերպությունները սակայն ակնկալում էին 70 մլն դոլարի օգնություն։
Հայաստանին և Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնություն կհատկացվի` 3,5 մլն դոլար: Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար Ադրբեջանին կհատկացվի 900 հազար դոլար, Հայաստանին՝ 450 հազար դոլար: 2011թ. Ադրբեջանի համար նախատեսվում է 22,12 մլն դոլար օգնություն:












