Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Եկեղեցու և պետության հարաբերությունները

Փետրվար 2, 2010թ. 13:48

IMG_2756Հունվարի 24-30-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի և արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր ՙԵկեղեցու և պետության հարաբերությունները արդարադատության և կրթության ոլորտներում՚ խորագրով հանդիպումներ:

Ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջև հարաբերությունները հիշյալ ոլորտներում և դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո և հանդուրժողականության բարձրացմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնակցել է  Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը և հանդես  «Արդարադատության ոլորտում Եկեղեցու և պետության հարաբերությունները Հայաստանում» վերնագրով զեկույցով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն